«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀՀ փաստաբանների պալատը՝ Արցախում

ՀՀ փաստաբանների պալատը՝ Արցախում
28.03.2016 | 21:21

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ «Իրազեկ բանակ» ծրագրի շրջանակներում երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Մարտի 25-ին փաստաբաններին ընդունել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: Նախագահի հետ հանդիպմանն արծարծվել են Արցախի եւ Հայաստանի համապատասխան կառույցների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Նախագահը նշել է համագործակցության օգտակարությունն ու պահանջվածությունը իրենց հանրապետության համար:
Այցի շրջանակներում պատվիրակությունն այցելել է նոր շենք տեղափոխված Արցախի փաստաբանների պալատի գործընկերներին: Համատեղ շրջայցի ընթացքում գործընկերները քննարկել են իրականացվելիք համատեղ ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի փաստաբանների պալատի կողմից առաջիկայում տրամադրվելիք մասնագիտական աջակցության մանրամասներին: Հստակեցվել է նաև փոխադարձ հանձնառությունների շրջանակներում Արցախի փաստաբանների հետագա կատարելագործմանն ուղղված գործողությունների հաջորդականությունը:
Փաստաբանների պալատի պատվիրակության հաջորդ հանգրվանը զորամասերից մեկն էր, որտեղ «Գիրք զինվորին» նախաձեռնության շրջանակներում հավաքագրված շուրջ 800 գիրքը նվիրվել է զինծառայողներին: Պատվիրակության անդամները ծանոթացել են զինվորների առօրյային, զրուցել զինվորների հետ: Ինտերակտիվ դասախոսության շրջանակներում Պալատի ներկայացուցիչները ներկայացրել են մարդու իրավունքների պաշտպանությանը,արժանապատվությանը և իրավական երկրի օրինապահ քաղաքացի լինելու ն վերաբերող խնդիրներ, պատասխանել են զինվորների հարցերին:
Պատվիրակությունը եղել է նաև առաջնագծում:
Մարտի 26-ին պատվիրակության ղեկավար Արա Զոհրաբյանի գլխավորությամբ Պալատի ներկայացուցիչները վարպետության դաս են անցկացրել Արցախի պետական համալսարանի ուսանողների համար: Դասին ներկա է եղել նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը: Ուսանողները հետաքրքրվել են փաստաբանի մասնագիտական գործունեությանը վերաբերող հարցերով։

Դիտվել է՝ 1622

Մեկնաբանություններ